Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Աշոտ Հարությունյան. Կենսագրություն

Աշոտ Սամսոնի Հարությունյան (1961, հունիսի 1, Երևան), հայ քանդակագործ։

Կենսագրություն

1980-1986 թվականներին սովորել է Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում
1989 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է

Խաչատուր Մարտիրոսյանը, Աշոտ Հարությունյանը և Սարո Գալենցը Կալենց թանգարանում

Ստեղծագործություններ

Երկվորյակ
Դատարկության անատոմիա
Հիշողության կորուստ N2
Կասկած և համոզմունք N1
Կասկած և համոզմունք N2
Կասկած և համոզմունք N4

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ

2011 թ. "Cite International des arts", Փարիզ, Ֆրանսիա
2017 թ. «Ժամանակակից քանդակը` Կարապի լճում», Երևան, Կարապի լիճ

Խմբակային ցուցահանդեսներ

2009 թ. Ցուցահանդես ՆՓԱԿ-ում, Երևան, Հայաստան
2010 թ. Հայ աբստրակտ արվեստագետներ, Գալա ցուցահանդես, Երևան, Հայաստան
2011 թ. ՀՀ 20 - ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ
2011 թ. «Անհատականություն և միասնություն», Դալան պատկերասրահ, Երևան, Հայաստան
2011 թ. «Ինստալացիա», Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան
2013 թ. «Վերացական արվեստ», Ոսկե դար պատկերասրահ, Երևան, Հայաստան
2014 թ. «Հայ ճապոնական ժամանակակից արվեստ», Ոսկե դար պատկերասրահ, Երևան, Հայաստան
2014 թ. «Հետ ուղղահավատ վերացականություն», Կալենց թանգարան (համադրող՝ Արա Հայթայան)
2015 թ. «Գույնից իդեա-իդեայից գույն», Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
2015 թ. «Քաղաքային քանդակ», Հայաստանի նկարիչների միություն

Մեջբերումներ Աշոտ Հարությունյանի մասին

«Աշոտ Հարությունյանի քանդակը թարմ հարցադրումներով մուտք է գործում ժամանակակից հանրային միջավայր։ Այն գիտակցված ձևով շրջանցում է ավանդական քաղաքային քանդակը, ուր օգտագործվող նյութը (քար, մետաղ, փայտ և այլն) համարվելով հումքային մարմին, ենթարկվում է հիմնավոր փոփոխության, զրկվելով մայր նյութի հատկանիշներից։

Արվեստագետն ընտրում է իր նյութն այն բանից հետո, երբ վերջինս արդեն ապրել է իրեն նախասահմանված «գործառութային առաքելության» կիրառման և օտարման փուլերը։ Դա արդի արդյունաբերական ջարդոնն է, որը հանդես եկավ որպես վերջին տասնամյակների արժեհամակարգային ցնցումների և տնտեսական կաթվածի տեղային փաստացի վավերագիր։ Անթաքույց հրապուրված այս անծայրածիր նյութի կիրառական դաջվածքով, արվեստագետը բծախնդրորեն պեղում է վերջինիս պատմական իրողությունը, կենսագրական շերտերը, ենթարկում իր արվեստային տեսլականին, խմբագրում, ուղղորդում, շեշտում նյութի փաստացի ձևը, փոխակերպում վերջինիս...»

Արա Հայթայան
Նկարիչ, արվեստաբան։

Մրցանակներ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թվականի մրցանակ «Հիշողության անատոմիա» քանդակների շարքի համար

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի