Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Անանիա Շիրակացի․ Ով, Երանելիդ

Ով երանելիդ ամենեցուն տիեզերական իշխանութեամբ
ընկալար ի Քրիստոսէ զթագ պարծանաց.
Ով Տրդատ մեծ թագաւոր, վասն մեր բարեխօսեա առ թագաւորն երկնաւոր։
Ուստի եւ մեք հաւատացեալքս տօնեմք զքեզ յիշատակս,
օրհնութիւն առաքելով զքեզ պսակողին։
Ով Տրդատ մեծ թագաւոր վասն մեր բարեխօսեա առ թագաւորն երկնաւոր։

Շիրակացու (7-րդ դար) «Ով, Երանելիդ» շարականն է՝ Արմենուհի Սեյրանյանի կատարմամբ՝ հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կազմում: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ: