Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Մուշեղ Իշխան․ «Նոյնն Է Ճամբան»

Դուք, որ մեռաք հինգ դար առաջ,
Դուք, որ այսօր կը մահանաք,
Նոյն ծառին ծիլն էիք կանաչ
Եւ դարձաք նոյն հողին ճարակ:

Հինգ դար առաջ, հինգ դար յետոյ
Նոյն անցորդն էք անվերադարձ
Կ՛իջնէ անյոյս մութ երեկոյ
Ձեր աչքերուն վրայ սառած:

Ծառին համար եւ այս հողին
Նոյնն էր երէկ, նոյն է այսօր.
Նոյն ծաղկումն է գարնանային
Եւ աշնան նոյն տերեւը չոր…

Դուք, որ յաճախ արտասուեցիք,
Եւ դուք, որ շատ զուարճացաք,
Դուք, որ տուիք փուշ ու ծաղիկ`
Նոյն խաւարին դարձաք բանակ:

Նոյն է հիմա դար ու վայրկեան,
Երբ որ չկայ երթ ու գալիք,
Համայնական նոյն է ճամբան,
Երբ որ չկայ կեանքի ալիք:

Երաժշտություն և կատարում  Արթուր Մեսչյանի