Այսպէս է ասում Տէրը. «Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում:Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել:Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով» (Առակներ 20:11-13)

Հասմիկ Պապյան․ Ծիրնի ծառ

Ծիրանի՛ ծաո, բար մի՛ տա, վա՛յ,
Ճըղներդ իրար մի՛ տա,վա՚յ.
Ամեն մեջըդ ման գալիս
Ցավերըս իրար մի՛ տա։

Հա՛, տըվե՚ք, ե՛տ տըվեք, սա՛րեր,-հովն ընկավ,
Սըրտիս խընդում ծովն ընկավ.
Գընա, էլ ետ չըգա էս տարվա տարին,
Սև դարդն իմ վըզովն ընկավ։

Հո՜վ, հով, հովն ընկավ,-
Սըրտիս խընդում ծովն ընկավ։

Մեոա բաղում բանելեն,
Սի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չըմընաց
Դարդիս դարման տանելեն։

Սև ամպը գըցել ա հով,
Մութը տըվել ա իմ քով.
Տեսնում եք ինձ պատել ա
Նըստած տեղիս քար չունիմ,
էրված սըրտիս ճար չունիմ.
Ա՛յ անօրեն, փուչ աշխարհ,-
Բաղ ունիմ ու բար չունիմ։

Մշակումը՝ Կոմիտասի: