Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

«Մատիսի ու Սեզանի կողքին…»՝ Մարտիրոս Սարյան (լուսանկարներ)

Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայի ձևավորման էսքիզ (1956)

«Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպես չի հաղորդել նրա թափանցիկ օդը և նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, գրեթե առասպելական Արարատի և Արագածի ձյունափայլը, նրա արգավանդ հողի գույները, արևի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը»,- ռուս գրող Կոնստանտին Պաուստովսկի է ասել Մ. Սարյանի մասին:

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Աշխատանքի հերոս Մարտիրոս Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ-կիրսաական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։ «Արվեստագետը երգիչն է կյանքի…Իսկ կյանքը հերքում է չարը : Նկարչի պարտքն է -քարոզել Սեր բնության, մարդու և աշխատանքի հանդեպ»,- ասել է Մ. Սարյանը:

Ինքնատիպ գեղանկարչական լեզվով նա հայտնաբերել է գեղանկարչության ազգային ոճի վերակերտման ուղին, ազգային արվեստը բարձրացրել միջազգային մակարդակի. նրա ստեղծագործությունն իր արժանի տեղն ունի համաշխարհային արվեստի գանձարանում:

«Հայաստանի լույսը մեզ է հասնում Մարտիրոս Սարյանի շնորհիվ…Ուրախալի լույս,որը լուսավորում է մարդկանց,լեռները..պտուղները-այն գանձ է՝կրկին հայտնաբերված …Նրա գույներն այնքան գեղեցիկ են, որ մեր Մատիսի ու Սեզանի կողքին դարաշրջանը պիտի առաջնակարգ տեղ հատկացնի Մարտիրոս Սարյանի համար …»,-ասել է արձակագիր և բանաստեղծ Լուի Արագոն:

Սարյանը ստեղծել է վիթխարի մի պատկերասրահ՝ շուրջ 3 հզ. գործ: «Սարյանը հեղինակել է մի սիմֆոնիա, որը կարիք չունի լեզվի՝ ինքնարտահայտվելու համար, որովհետև գույնը միակ անլեզու խոսքն է, հասկանալի բոլորին, որով խոսում է Մարտիրոսը, և մերը լինելով՝ եղավ բոլորինըե,-դերասան Վահրամ Փափազյանի դիտարումն է Մ. Սարյանի մասին:

«Բնությունը զարմանալի է ու առեղծվածային։ Հատիկը ծլում է հողում, փարթամորեն աճում, իր ժամանակին ծաղկում, նորից հատիկ տալիս և… չի մեռնում։ Մարդն էլ այդպես է, չի մեռնում, որովհետև մարդը բնություն է։ Այս բանի իմացումը հարատևության իմացումն է, որը թև է տալիս մարդուն։ Այդ հավատով անցկացրել եմ մի կյանք, որը, ինչպես ամեն մարդունը, իմ անձի պատմության շտեմարանն է` լի զանազան ապրումներով, ձգտումներով, դառնություններով, ուրախություններով ու հաղթանակներով». Մարտիրոս Սարյան

Ակադեմիկոս Ս. Մալխասյանի դիմանկարը (1943)

Ապարան (1935)

Արարատը գարնանը (1945)

Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դիմանկարը (1940)

Ծաղիկներ արվեստանոցում (1958)

Ծովակալ Իսակովի դիմանկարը (1944)

Նատյուրմորտ. Մրգեր (1950)

Հայաստան (1923)

Սևանը մայրամուտին (1949)

Աղբյուր՝ Panorama.am