Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Ավետիք Իսահակյանի նամակը Վիկտորիա Աբովյանին

1911, ՀՈՒԼԻՍԻ 25, ԿԱՐԻՆ

Սիրելի Վիկտորիա.
Արդեն մի շաբաթ է, որ Կարինումն ենք. լավ օրեր անցկացրինք, բայց հոգեպես ես միշտ տխուր եմ եղել, թվում է, որ այս ճամփեն շա՜տ է երկար, և վերադարձը ո՜ւշ է լինելու։
Այսօր ճանապարհվում ենք դեպի Տրաաիզոն, վեց օրվա անծայր ճամփա է. նրանից հետո էլ ծովով երեք օր, և կհասնենք Կ. Պոլիս: Ճանապարհից կգրեմ, իսկ մանրամասը՝ Կ. Պոլսից։ Ամեն օր նայում եմ «Մեծ արջին», և թվում է, որ քո հայացքն էլ է հառած այնտեղ - ա՛յ այս աստղին...

Առայժմ սրտագին համբույրներ քեզ և բժիշկին,
մնամ քո՝ Ավետիք

Աղբյուր՝ Isahakyanmuseum.am

Վիկտորիա Աբովյան- հայ դերասանուհի, Խաչատուր Աբովյանի թոռնուհին։