Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

«Ամենողորմ»

Երեց սքեմավոր Սամփսոնի աղոթքն առ Սրբուհի Աստվածածին (որ կոչվում է «Ամենողորմ» 19 )

Ո՛վ Ամենողո՛րմ, իմ Տիրուհի՛, Սուրբ Տիրուհի՛, Մաքրամաքուր Կո՛ւյս, Մարիամ
Աստվածածի՛ն, Մա՛յր Աստծո, իմ հուսալի ու միակ Ապավե՛ն, մի՛ խորշիր ինձանից, մի՛
մերժիր ինձ, մի՛ լքիր ինձ, մի՛ հեռացիր ինձանից, իմ հովանին եղի՛ր, խնդրի՛ր, լսի՛ր,
տե՛ս, Տիրուհի՛, օգնի՛ր, ների՛ր, ների՛ր, Ո՛վ Մաքրամաքո՛ւր:

Երեց սքեմավոր Սամփսոնի աղոթքն առ Սրբուհի Աստվածածին (որ կոչվում է «Ամենողորմ»*)

*Սուրբ Սերաֆիմ Սորովցին այցելում է միայնակյաց ճգնավոր Սամփսոնին՝ վերջինիս ձերբակալությունից
երեք ժամ առաջ: Բաց գույնի բալախոնը (հին ռուսական լայն ու երկար վերնազգեստ – ծնթ. թարգմանչի)
հագին անձայն մտնում է խուց, խոնարհվում քնածի վրա և դանդաղ, շատ պարզահնչուն սկսում աղոթել:
Առավոտյան Սամփսոնը վեր է թռչում տեղից ու գրի առնում այս աղոթքը, որը և անվանում է «Ամենողորմ»:
Առաջ նա այդ աղոթքը չգիտեր, սակայն իսկույն գլխի է ընկնում, որ նա ամենողորմ է, այսինքն՝ փրկող ու
պահպանող…