Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Սուրբ Գավրիիլ Նովգորոդցու՝ մոլորյալի դարձի համար աղոթքն առ Տիրամայր

Ո՛վ Ամենողորմ Տիրուհի, Սուրբ Կույս Տիրամա՛յր, Երկնային Արքայուհի՛, Դու Քո
ծննդյամբ փրկեցիր ցեղն մարդկային սատանայի հարուցած հավիտենական
տանջանքներից, քանզի Քեզանից ծնվեց Քրիստոս՝ Փրկիչը մեր: Քո գթասրտությամբ
բարեխնամի՛ր նաև այս մարդուն (անունը)՝ Աստծո ողորմությունից ու շնորհից
զրկվածին: Քո մայրական համարձակությամբ և աղոթքներով առ Որդիդ՝ մեր Տեր
Աստված, թախանձի՛ր, որպեսզի ի վերուստ Իր շնորհն հանգչեցնի այս կործանվողի
վրա: Ո՛վ ամենաօրհնյալ, Դու ես հու՛յսն անհույսների, փրկությու՛նը հուսահատների, և
թո՛ղ թշնամին չուրախանա նրա հոգու կորստյամբ:

թախանձի՛ր-սաստիկ խնդրել
հանգչեցնի-իջեցնել