Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Աբգար Օրբելի. Կենսագրություն

Աբգար Հովսեփի Օրբելի (1849 - 1912), հայ իրավաբանական գործիչ, դատավոր, փաստաբան: Հովսեփ Օրբելու ավագ որդին, Վարվառա Արղության-Երկայնաբազուկի ամուսինը, Ռուբեն, Լևոն և Հովսեփ Օրբելի եղբայրների հայրը, Օրբելիների իշխանական տոհմից:

Կենսագրություն

Աբգար Օրբելին ծնվել է 1849 թվականին Հովսեփ Օրբելու ընտանիքում: Սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսումը ավարտելուց հետո, հոր պահանջով վերադարձել է հայրենիք և որպես հաշտարար դատավոր, պաշտոնավարել է Նախիջևան քաղաքում, Նոր Բայազետում, ապա՝ Քութայիսում: Հետագայում, տեղափոխվելով Թիֆլիս, աշխատել է որպես դատախազի օգնական, այնուհետև զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

Մահացել է 1912 թվականին:

Ընտանիքը

Աբգար Օրբելին ամուսնացել էր իշխանուհի Վարվառա Արղության-Երկայնաբազուկի հետ։ Ունեցել են երեք որդի՝

Ռուբեն Օրբելի (փետրվարի 26, 1880 - մայիսի 9, 1943), հայ խորհրդային հնագետ, ստորջրյա հնագիտության հիմնադիրը ԽՍՀՄ-ում.

Լևոն Օրբելի - (հուլիսի 7 1882 - դեկտեմբերի 9, 1958), հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ.

Հովսեփ Օրբելի - (մարտի 20, 1887 - փետրվարի 2, 1961), հայ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ: