Այսպէս է ասում Տէրը. «Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կսպանի հոգին» (Իմաստ. Սողոմոնի 1:11)

Ներսես Հովհաննիսյան. Կենսագրություն

Ներսես Գեդեոնի Հովհաննիսյան (հոկտեմբերի 12, 1938, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 23, 2016, Մոսկվա, Ռուսաստան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013)։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1959 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա՝ որպես ռեժիսոր։ 1966-1967 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում. եղել է Յուլի Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ Խոշոր շահում, Վերջին կիրակին, Մենավոր ընկուզենի և այլն։ Որպես ռեժիսոր ճանաչում է գտել հատկապես Հարսնացու հյուսիսից ֆիլմի նկարահանումից հետո։ 1983 թվականին «Երջանկության մեխանիկան» ֆիլմի համար արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և Կոմերիտմիության մրցանակի։

«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լումիեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։

Ներսես Հովհաննիսյանը «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն է ու գլխավոր խմբագիրը, հանդիսանում է կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

1968 - «Հանդիպում ցուցահանդեսում»
1969 - «Ուշադրություն, նկարահանում է Ռայզմանը», սցենարի հեղ., ռեժ., վավ.
1969 - «Ձախորդ Փանոսը»
1971 - «Ավետիք Իսահակյան», վավ.
1972 - «Հանդիպում պրոֆեսոր Բադալյանի հետ», վավ.
1973 - «Լուսաբացից մեկ ժամ առաջ», համառեժ. (Է. Մելիք-Քարամյանի հետ)
1975 - «Հարսնացու հյուսիսից»
1977 - «Խոհարարները եկել են մրցույթի», սցենարի համահեղ., ռեժ.
1980 - «Թռիչքն սկսվում է երկրից», սցենարի համահեղ., ռեժ.
1982 - «Երջանկության մեխանիկան»
1985 - «Հրամանատարին հյուր», սցենարի համահեղ., համառեժ. (Ա. Խաչատրյանի հետ), վավ.
1986 - «Օտար խաղեր», սցենարի համահեղ., ռեժ.
1997 - «Երկարակեցություն» (վավ.)

Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 30 տան պատին

Դերերը կինոյում

1979 - «Ապրեցեք երկար» - Բենիկ
1980 - Խոշոր շահում - Շեկոյան
1981 - «Գործուղում առողջարան» - Արտուշ
1982 - «Սիրամարգի ճիչը»
1986 - «Վերջին կիրակին» - Մովսես
1987 - «Մենավոր ընկուզենի» - Հովսեփ
1990 - «Կարոտ» - Ենոք
2007 - «Անառակ որդու վերադարձը»

 Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի