Քաջ Նազար
ԿինոպահոցՔաջ Նազար, Դերենիկ Դեմիրճյանի համանուն պիեսի հիման վրա 1940 թվականին նկարահանված սև-սպիտակ ֆիլմ, որի ռեժիսորը Ամասի Մարտիրոսյանն է։
Սյուժե
Նազարը վախկոտ մարդ է, սակայն բախտի ու հանգամանքների բերումով ձեռք է բերում անհաղթ հերոսի համբավ ու դառնում թագավոր։
Դերերում
Նազար - Համբարձում Խաչանյան
Ուստիան - Արուս Ասրյան
Սաքո - Ավետ Ավետիսյան
սենեկապետ - Միքայել Մանվելյան
թամադա - Լ. Մսրլյան
Ոսկան - Արամ Ամիրբեկյան
դասատու - Սամվել Մկրտչյան
քահանա - Ա. Ասլանյան
պալատականներ - Ա. Հարությունյան, Դավիթ Գուլազյան, Խաչատուր Աբրահամյան
իշխան - Ա. Տեր-Աբրահամյան