Այսպէս է ասում Տէրը. «Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի» (Առակներ 11:8)

Սուրբ Սիլուան Աֆոնցի․ Ով Սուրբ Հոգի, մի լքիր ինձ

Քանի անգամ ես Քո շնորհն ինձ պարգևել, իսկ ես այն չեմ պահել, քանզի սնապարծ է
իմ հոգին, բայց անձն իմ Ճանաչում է Քեզ՝ Արարչիս ու Աստծուս, ուստիև փնտրում եմ
Քեզ լալագին, ինչպես Հովսեփն էր հեծկլտում Իր հոր՝ Հակոբի համար:
Ես վիրավորում եմ Քեզ իմ մեղքերով, և Դու հեռանում ես ինձանից, սակայն հոգիս
անձկագին փափագում է Քեզ:
Ո՛վ Սուրբ Հոգի, մի՛ լքիր ինձ: Երբ հեռանում ես ինձանից, հոռի մտքեր են ինձ այցելում,
իսկ հոգիս լալահառաչ Քո կարոտն է քաշում: