Այսպէս է ասում Տէրը. « նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:» (Ղուկասի 21:14-15)

Հասմիկ Պապյան - Ախ, մարալ ջան

Ախ, մարալ ջան,
Կոկոնըս թոռմած մընաց,
Ջան, գյարալ ջան,
Սիրտըս կըրակած մընաց:
Ախ, մարալ ջան,
Ի՞նչ անեմ իմ ապրելը,
Ջան, գյարալ ջան,
Իմ աչքերը թաց մընաց:

Էրվում եմ, էրվում,
Կարմիր քարը տաշած ա:
Էրվում եմ, էրվում,
Բոյըս վրեն քաշած ա:
Էրվում եմ, էրվում,
Ի՞նչ անեմ, որ քաշած ա,
Սիրտըս հալած, մաշած ա:

Հայ ժողովրդական «Ախ, մարալ ջան» երգն է՝ Հասմիկ Պապյանի կատարմամբ: Դաշնամուրով նվագակցում է Վարդան Մամիկոնյանը: Մշակումը՝ Կոմիտասի: