Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ ասայ, թէ՝ վրէժ պիտի առնեմ թշնամուց, այլ համբերութի՛ւն ունեցիր Տիրոջ հանդէպ, որ նա օգնական լինի քեզ» (Առակներ 20:22)

Զանգեզուր

Զանգեզուր, 1938 թվականին նկարահանված հայկական գեղարվեստական կինոնկար, որը պատմում է 1920-ական թվականների սկզբին Հայաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի և խորհրդային կարգերի հաստատման մասին։

Սյուժե

Ֆիլմը գործողությունները ծավալվում են քաղաքացիական պատերազմի մեջ ներգրավված Հայաստանում, 1921 թվականին։ Երևանից արտաքսված դաշնակցական վերջին զորքերը, Սպարապետի ղեկավարությամբ, որի կերպարի նախատիպը հանդիսանում էր Գարեգին Նժդեհը- հաստատվում են Զանգեզուրում, որտեղ փորձում են դիմակայել Կարմիր բանակի և տեղական բոլշևիկյան պարտիզաններին։ Պրոֆեսիոնալ հեղափոխական Հակոբյանը ուղարկվում է Զանգեզուր` պայքարելու դաշնակցականների և նրանց համակրող բրիտանական «դիտորդների» հետ։ Ֆիլմում Նժդեհը ներկայացվում է՝ որպես շատ խեղճ, փախուստի դիմող անձնավորություն։

Դերերում

Հրաչյա Ներսիսյան - Հակոբյան
Ավետ Ավետիսյան - սպարապետ
Հասմիկ - Ագյուլ
Դավիթ Մալյան - Մակիչ
Գուրգեն Ջանիբեկյան - Սաքո
Գուրգեն Գաբրիելյան - Արմեն
Գրիգոր Ավետյան - խուլ ծերունի
Գեղամ Հարությունյան - Սամվել
Ա.Առաքելյան - գուսան - Հայկասար, Ազնար
Ցոլակ Ամերիկյան - Աթյուն ապեր
Բելլա Իսահակյան - Անուշ
Գ. Մարգարյան - զինվոր
Իվան Չուվելև - Նիկիտա
Անդրեյ Կոստրիչկին - դենիկինյան գնդապետ
Յունիս Սուլեյմանով - պարտիզան
Ամասի Մարտիրոսյան - դաշնակցական սպահ
Մուրադ Կոստանյան - դաշնակցական սպա
Միքայել Գարագաշ - Սամսոն
Գ. Պապյան - Զարզանդ
Վլադիմիր Ցոպպի - մայոր
Քրիստափոր Աբրահամյան - դրվագ
Ստեղծագործական խումբ
ռեժիսորի ասիստենտներ - Ա. Գրիգորյան, Էրազմ Քարամյան, Վահան Բադալյան
նկարիչներ - Պատո Անանյան, Սերգեյ Սաֆարյան
նկարիչ-դիմահարդար - Արշավիր Սամվելյան
հնչյունային օպերատորներ - Ա. Կորոբով, Տ. Շաբալինա
տնօրեն - Ա. Կարլիկ

Մրցանակներ

1941 թվականին Համո Բեկնազարյանը, Հրաչյա Ներսիսյանը և Ավետ Ավետիսյանը «Զանգեզուր» կինոֆիլմի համար պարգևատրվել են II աստիճանի Ստալինյան մրցանակով։