Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Կորնթացիներ 13:3)

Ավետիք Իսահակյանի նամակը Ալեքսանդր Ծատուրյան

1910, ապրիլի 20, Ղազարապատ

Սիրելի ընկեր, Աղեքսանդր Ծատուրյան.
Սրտի խորին ուրախությամբ իմացա, որ տոնվելու է Ձեր 25-ամյա գրական հոբելյանը: Ես ուրախ եմ ոչ թե այն պատճառով, որ գիտակից հասարակությունը գալիս է գնահատելու և երախտահատույց լինելու, այլ այն պատճառով, որ Դուք 25 տարվա մարտիրոսական, դժվարին ճանապարհ եք կըտրել, անցել, և Ձեր անունի վրա ստվեր չկա, և պայծառ հա¬յացքով կարող եք ու դեո ուժ ունիք աոաջ քայլելու:
Ո՛չ ոք չի կարող այնպես խորագին զգալ այն հայտնի և անհայտ տանջանքները, որ Դուք ապրել եք 25 տարվա մեջ, բայց եթե միայն Ձեր գրչի ընկերները. հայկական վայրենի հասարակության մեջ այդ մի պրոմեթեական դարավոր տառապանք է, մի իսկական հերոսություն, որ ընկած է Ձեր և Ձեր ընկերների զգայուն ուսերին: Եվ այսօր ես, Ձեր կրտսեր եղբայրը գալիս եմ գլուխ խոնարհելու Ձեր աոաջ, և ոչ միայն նրա աոաջ, ինչ որ Դուք արել եք և ստեղծել, այլ այն մեծության աոաջ, որ չարտահայտվեց և չասվեց, որը կար Ձեր հոգում, և որը խեղդվեց մեր անհրապույր միջավայրում:
Իմ ավագ ընկե՛ր, իմ սիրելի ընկե՛ր, և Դուք մի՛ հավատացեք այն ծափերին և ճաոերին, որոնք վաղը որոտալու են ի պատիվ Ձեր. իմ խոքփն համոզմունքով հայ գրական խոսքը միշտ արհամարհված է և հայ ստեղծագործ միտքը միշտ ծաղրված հենց այդ մարդկանց կողմից, որոնք վաղը կուշտ որկորով պիտի շրջապատեն Ձեզ, մյուս օրը Ձեզ նորից արհամարհելու և ծաղրելու համար:
Դուք մի՛ հավատացեք մեր անգրագետ ինտելիգենցիային, մեր այլասերված ուսանողության և մեր գիշակեր բուրժուազիային. նրանք, որոնք օվսաննա են տալու Ձեզ, հավատացնում եմ Ձեզ, որ չեն էլ կարդացել Ձեր ստեղծագործությունները:
Դուք հավատացեք Ձեր ապագային՝ ոչ այն շաբլոնական ապագային, որ իբրև թե պսակելու է Ձեզ, այլ մայրենի խոսքի ապագային, այն մեծ գաղափարին, թե ամեն ինչ կանցնի, կմնա Ոգին միայն ստեղծագործության, կմնա մայրենի խոսքը միայն, որի մեջ կապրի Ձեր շունչը, Ձեր ստեղծագործական վեհ տաոապանքը, Ձեր իսկական սերը: Որիշ ոչինչ չունիմ Ձեզ ասելու և շնորհավորելու. ցանկանում եմ Ձեզ ուժ և կորով և վեհանձնություն աոաջ գնալու՝բարձր պահելով հայ գրողի պատիվը, որը իրապես հայ ժողովրդի պատիվն է:

Ընդունեցեք ջերմ և սրտանց համբույրներս, իմ թանկագին ընկե՛ր.
Մնամ Ձեր կրտսեր եղբայր՝
Ավետիք Իսահակյան

Աղբյուր՝ Isahakyanmuseum.am