Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սուրբ Սիլուան Աֆոնցու աղոթքներից

Աստվա՛ծ, Քո Սուրբ Հոգով լույս ծագեցրու՛ մեզ վրա, որ ամենքս էլ հասկանանք Քո
սերը:

* * *

Ովքեր ինձանից աղոթք են խնդրում, նրանց համար արտասվագին աղերսում եմ
Տիրոջը.
«Տու՛ր, Տե՛ր, նրանց Քո Սուրբ Հոգին, որ ճանաչեն Քեզ Նրանով: Ողորմած Տե՛ր, մեզ
բոլորիս Սուրբ Հոգովդ ուսուցանի՛ր ապրել ըստ Քո կամքի, որպեսզի ամենքս էլ Քո
Լույսով Ճանաչենք Քեզ՝ Ճշմարիտ Աստծուդ. քանզի առանց Քո Լույսի ի վիճակի չենք
ըմբռնելու լրիվությունը Քո սիրո: Լուսավորի՛ր մեզ Քո շնորհով , և նա կբորբոքի մեր
սրտերը Քեզ սիրելու:
Բազումողորմ Տե՛ր, օժտի՛ր մեզ խոնարհության ոգով, որպեսզի հոգիները մեր ի Քեզ
հանգիստ գտնեն:

շնորհով- Քրիստոսով հաստատված և Սուրբ Հոգուց մարդուն ձրիաբար պարգևվող գերբնական
զորություններ, պարգև: Մինչ մովսիսական օրենքը փորձում է սահմանափակել ադամական մեղքով
խաթարված մարդու մտքի, սրտի և կամքի մեղսալից դրսևորումները, շնորհը ներքուստ վերափոխում է
մարդուն, լրացնում հոգու զորությունների պակասը: Շնորհով է մարդու արդարացումն ու սրբացումը,
հավատը, հոգևոր առաջընթացն ու փրկությունը (Հռոմ. 1.17, 3.3-7, 28, 10.9): Քրիստոնեությունն այս իսկ
պատճառով կոչվում է նաև Շնորհի կրոն: