Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Պարադի փողոց 588

Պարադի փողոց 588 ֆիլմը նկարահանել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը։ Այն նկարահանվել է 1992 թվականին և որոշ չափով ներկայացնում է հենց իր՝ հեղինակի ինքնակենսագրությունը։ Ֆիլմի հիմնական դերասանական կազմում ընդգրկված են այնպիսի հայտնի դերասաններ ինչպիսիք են Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին և այլք։ Այս ֆիլմը շարունակությունն է Անրի Վերնոյի հանրահայտ «Մայրիկ» ֆիլմի, որը պատմում է հեղինակի վաղ տարիների մասին և նրա առաջին ինքնակենսագրական ֆիլմն է։ Ֆիլմի տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե։

Սյուժե

Ֆիլմում պատմվում է մի հայ ընտանիքի մասին, որը ստիպված փախել է Ֆրանսիա, որպեսզի փրկվի Հայոց ցեղասպանությունից։ «Պարադի փողոց 588»-ի դեպքերը տեղի են ունենում մեր ժամանակներում։ Շատ տարիներ են անցել, ընտանիքի որդին՝ Ազատ Զաքարյանը, դարձել է հայտնի ռեժիսոր՝ Պիեր Զաքար։ Նա ամուսնացած է ֆրանսուհու հետ, նրա երեխաները չեն խոսում և չգիտեն հայերեն, բայց ահա Պիեր Զաքարը բեմադրելով իր ընտանիքի պատմությունը, նորից վերապրում է այն ամենը, ինչի մասին մոռացել էր, հայտնվելով սեփական կյանքի շրջապտույտի մեջ։ Եվ այդ հիշողությունները ստիպում են նրան շատ բան փոխել իր կյանքում։

Նկարահանող անձնակազմ

Ռեժիսոր-Անրի Վերնոյ
Սցենարիստ-Անրի Վերնոյ
Պրոդյուսերներ-Մարկ Լոմբարդո, Թարակ Բեն Ամմար
Օպերատոր- Էդմոնդ Ռիչարդ
Երաժշտություն-Ժան-Կլոուդ Պետիտ

Դերակատարներ

Կլաուդիա Կարդինալե - Արաքսի, Ազատի մայր
Օմար Շարիֆ - Հակոբ, Ազատի հայր
Նատալի Ռոուսել - Գայանե, Ազատի մորաքույր
Սերժ Ավետիքյան - Վազգեն Փափազյան
Միշել Բարդոլետ - Մադլեն
Իզաբել Սադոյան - Աննա, Ազատի մորաքույր
Ժաքի Ներսեսյան - Աբգար, ընտանիքի ընկեր
Կեդրիկ Դուկետ - յոթ տարեկան Ազատ
Ռիշար Բերի - Պիեր Զաքար
Ժակ Վիլիե - Ալեքսանդր, Ազատի համադասարանցի

Հետաքրքիր փաստեր

Հայտնի արաբ դերասան Օմար Շարիֆին, այդ ֆիլմում հայի կերպար մարմնավորելու համար թուրքերն արգելել են մուտք գործել իրենց երկիր։