Այսպէս է ասում Տէրը. « Ով կռիւ է փնտրում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար» (Առակներ 29:5)

Սուրբ բարեպաշտ Իոան Կրոնշտադցու աղոթքներից

Տերը բարեհաճությամբ է ընդունում մեր սիրո աղոթքն ու Իր առաջ ունեցած մեր
համարձակությունը… Արդ, այսպես աղոթի՛ր. «Տե՛ր, Դու Քո ծառայի համար ի զորու ես
անել ամեն ինչ, շնորհ արա՛ նրան, քանզի Քո անունն է բարի Մարդասեր և
Ամենակարող: Եթե մենք, որ չար ենք, սակայն բարի պարգևներ կարող ենք տալ ոչ միայն
երեխաներին, այլև օտարներին, որքան ևս առավել Դու բազմապիսի պարգևներ կտաս
Քեզ խնդրողներին (հմմտ. Մատթ. 7.11):
Ո՛վ բարի Մարդասեր, Դո՛ւ, որ արարչագործությունը սոսկ խոսքով կերտեցիր, և
նրանից էլ՝ մարդուն, Քո անճառելի մարդասիրությամբ այցելի՛ր Քո անկյալ ծառային,
որպեսզի Քո ձեռքի գործը բնավ կորստյան չմատնվի…»: