Այսպէս է ասում Տէրը. «Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ» (Պետրոս 5:8)

Արտիմետի Ս. Աստվածածին եկեղեցի

Արմավիրի մարզում, Էջմիածին քաղաքից դեպի հարավ-արևմուտք, ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա գտնվում է Արտիմետ գյուղը: Հայոց հոգևոր կենտրոնին շատ մոտ գտնվող համայնքի կենտրոնում վեր խոյացած աղոթատունը, շատերին հայտնի է Սուրբ Աստվածածին անունով: Տեր Ներսեսը, երբ ձեռնամուխ է լինում գյուղի պատմության շարադրանքին, եկեղեցու անվանը վերաբերող տեղեկությունը ևս փորձում է տարբեր աղբյուրներից ճշգրտել ու բացահայտել: Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցի ուսումնասիրությունների համաձայն, 1835-1840 թվականներին Ալիբեկլուն ունեցել է 34 տուն՝ բոլորը հայեր, և մեկ եկեղեցի՝ Լուսավորչի անվամբ: Ղևոնդ Ալիշանն էլ իր «Այրարատ» աշխատության մեջ, խոսելով գյուղի մասին, ասում է, որ կա եկեղեցի՝ Սուրբ Լուսավորիչ կամ Սուրբ Աստվածածին անունով:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության, «Ոչ միայն հացիվ» հաղոդաշարի