Այսպէս է ասում Տէրը. «Ուղիղ են այն երիտասարդի ճամփաները, որ մաքրութեամբ է ընթանում:Ականջը լսում է, աչքը՝ տեսնում. եւ երկուսն էլ Տէրն է ստեղծել:Մի՛ սիրիր չարախօսել, որպէսզի չզրկուես կեանքից. աչքերդ բա՛ց արա եւ կշտացի՛ր հացով» (Առակներ 20:11-13)

Սուրբ սքանչելագործ Սերգի Ռոդոնեժցու աղոթքն առ Տիրամայր

Ո՛վ իմ Քրիստոսի Մայր Մաքրամաքուր, մարդկային ցեղի Միջնո՛րդ, Հովանի՛ և հուսալի
օգնակա՛ն, բարեխոսի՛ր մեզ՝ անարժաններիս, համար Քո Որդուն և մեր Աստծուն՝
հանապազ աղոթելով, որպեսզի հաճությամբ նայի այս սուրբ վայրին՝ հավիտյանս
ընծայված ի գովեստ և ի պատիվ սուրբ Անվանը:
Եվ քանի որ Դո՛ւ՝ իմ սրտի համար նվիրական Քրիստոսի Մա՛յրդ, Նրա առաջ մեր
բարեխոսն ու միջնորդն ես, մենք էլ՝ Քո ծառաները, ավելիով ենք համակված
համարձակությամբ Նրա՝ բոլորի փրկարար ապաստանի՝ իբրև հանգստության ու
խաղաղության [աղբյուրի] և հանգրվանի առաջ:

Անվանը-Խոսքը 1340թ. մեծ սուրբի հիմնադրած և ցայսօր գործող Սուրբ Երրորդություն վանքի մասին է: Ընդ
որում, ըստ մատենագիրների վկայությունների և Վարք սրբոցի, նա առանձնահատուկ սեր է տածել ու
պատվել Տիրամորը և միշտ թախանձել Յուր բարեխոսությունը: