Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սուրբ բարեպաշտ Իոան Կրոնշտադցու աղոթքներն ու ուսուցումները

Ինչպես աղոթել նախանձների համար

Տե՛ր, լուսավորի՛ր Քո այս ծառայի միտքն ու սիրտը՝ ճանաչելու Քո մեծ, անթիվ-
անհամար և անքննելի պարգևները, որոնք նա արդեն լիուլի ընդունել էր, սակայն, այս
մոլուցքից կուրանալով, մոռացավ Քեզ ու Քո առատ պարգևները և ինքն իրեն
աղքատացրեց Քո բարիքներով հարուստը, և այդ իսկ պատճառով գայթակղված աչքով է
նայում Քո ծառաների բարիքներին: Դրանցով էլ, ո՛վ անճառելի Գթասրտություն,
հարստացրո՛ւ բոլորին՝ յուրաքնաչյուրին հակառակ իր ուժի և ըստ Քո մտադրության:
Հանի՛ր, Տե՛ր Ամենաբարի, սատանայի ծածկոցը Քո ծառայի սրտի աչքերի վրայից և
շնորհի՛ր նրան սրտաբեկություն, արցունք ապաշխարության ու գոհության, որ թշնամին
չուրախանա իր կամքի կամակատարության համար ողջ-ողջ որսվածի վրա և չխլի նրան
Քո ձեռքից:

Ինչպես աղոթել արծաթասերների ու ագահների համար

Գա՛նձ մեր անապական և հարստությու՛ն անսպառ, ճանաչել տու՛ր Քո այս ծառային,
որ Քո պատկերով ու նմանությամբ է արարված, հարստության սուտը, քանզի ամենայն
երկրային ունայն է, ստվեր է ու երազ: Քանզի խոտի նման է յուրաքանչյուր մարդու
կյանքը կամ էլ՝ հորձանուտի, և միայն Դո՛ւ ես հարստությունը, հանգիստն ու
ուրախությունը մեր:
Ոչնչից մի՛ չարացիր, սիրով հաղթի՛ր ամեն ինչ՝ ամենայն վիրավորանք,
կամակորություն, ամենայն ընտանեկան անախորժություն: Բացի սիրուց, ուրիշ ոչինչ մի՛
գիտցիր: Անկեղծորեն միշտ ինքդ քեզ մեղադրի՛ր՝ ընդունելով մեղավորությունդ
անախորժությունների մեջ: Ասա՝ Մեղքը ի՛մն է, ե՛ս եմ մեղավոր:
Հիշի՛ր, որ ինչպես դու ես տկար, այդպես էլ՝ մերձավորդ, իսկ տկարը տկարին չի
հանդիմանում, և չարժե տկարներին ու մեղավորներին մեղադրել, եթե նրանք ընդունում
են իրենց տկարությունը. սատանային՝ չարի մեջ զորավորին է պետք մեղադրել: