Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Պավել Հովհաննեսի Արսենով․ Կենսագրություն

Դերասան, կինոռեժիսոր

5 հունվար, 1936 - 12 օգոստոս, 1999

Ծնվել է Թբիլիսիում: 1963թ. ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` Գրիգոր Ռոշալի արվեստանոցը: Աշխատել է «Վրացֆիլմ», Մ.Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի, Մոսկվայի գիտահանրամատչելի ֆիլմերի, «Լադյա» կինոստուդիներում: Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում: Որպես դերասան հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Մեր թաղի ձայները» (1960թ.), «Եռանկյունի» (1967թ.), «Գիսաստղ» (1983թ.), «Ճանապարհ դեպի քեզ» (1986թ.), որպես ռեժիսոր` «Արևածաղիկ» (1963թ.), «Լյոլկա» (1966թ.), «Փրկեք խեղդվողին» (1967թ.), «Եղնիկ-թագավորը» (1969թ.), «Այդ պահին ես ասացի ոչ…» (1973թ.), «Հալվայի համը» (1975թ.), «Զգացմունքի խառնաշփոթ» (1977թ.), «Բարև, գետ» (Յ.Գրիգորևի և Ի.Յասուլովիչի հետ համատեղ, 1978թ.), «Սիրելիներից մի բաժանվեք» (1979թ.), «Ապագայի հյուրեր» (1984թ.), «Երկնագույն գնդակ» (1987թ.), «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» (1994թ.): 1996թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում, թաղված է Մոսկվայի Շչերբինսկի գերեզմանատանը:

"Եռանկյունի" ֆիլմից (1967թ.)

"Գիսաստղ" ֆիլմից (1983թ.)

"Գիսաստղ" ֆիլմից (1983թ.)

"Ճանապարհ դեպի քեզ" ֆիլմից (1986թ.)

"Եռանկյունի" ֆիլմից (1967թ.)

Աղբյուր՝ Avproduction.am

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի