Այսպէս է ասում Տէրը. « նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, որովհետեւ ես ձեզ կտամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակուել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:» (Ղուկասի 21:14-15)

Անտունի

Սիրտըս նման է էն փլած տըներ,
Կոտրեր գերաններ, խախտեր է սըներ.
Բուն պիտի դնեն մեջ վայրի հավքեր.
Երթամ, ձի թալեմ էն ելման գետեր.
Ըլնիմ ձկներու ձագերացն կեր:
Ա´յ, տո լա´ճ տնավեր:
Սև ծով մ'եմ տեսե, սիպտակն էր բոլոր,
Ալին կըզարներ, չէր խառնի հիրոր.
Էն ո՞րն տեսե մեկ ծովն երթկավոր,
Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր:
Ա՜խ, իսկի մի՛ լնիք սըրտիկ սևավոր:
Ա՜յ, տո լա՜ճ տնավեր:

ԿՈՄԻՏԱՍ

Իզաբել ԲԱՅՐԱԿԴԱՐՅԱՆ