Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Գրիգոր Հասրաթյան. Կենսագրություն

Գրիգոր Հովհաննեսի Հասրաթյան (նոյեմբերի 24, 1919, Աշոտավան, Հայաստանի առաջին հանրապետություն - մայիսի 10, 2001, Երևան, Հայաստան), խորհրդային հայ պետական և հասարակական գործիչ։

Կենսագրություն

1942 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-շինարար։ 1960 թվականից՝ Հայաստանի ճարտարապետների միության անդամ։

1942-1945 թվականներին աշխատել է որպես ինժեներ, 1945-1950 թվականներին՝ Լենինյան շրջգործկոմի կոմունալ բաժնի պետ::

1950-1952 թվականներին՝ Երևան քաղաքի Լենինյան շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1952-1956 թվականներին՝ նույն շրջգործկոմի նախագահ։

1956-1958 թվականներին՝ Երևանի փոխքաղաքապետ:

1958-1960 թվականներին՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն։

1960-1962 թվականին Գրիգոր Հասրաթյանը Լենինականի քաղաքապետն էր:

1962 թվականից մինչև 1975 թվականը՝ Երևանի քաղաքապետը, 1979-1985 թվականներին՝ Մինիստրների խորհրդին կից Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման վարչության պետը։։

1985-1990 թվականներին՝ Հայաստանի ազգագրության թանգարանի և Սարդարապատի համալիրի տնօրեն։ Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշանի ասպետ։։

1998 թվականին արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացի կոչմանը ։

2004 թվականին Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 6 շենքի հարևանությամբ տեղադրվել է Գրիգոր Հասրաթյանի հիշատակի հուշաքարը։ Նա Երևան քաղաքի 39րդ քաղաքապետն էր 

Քաղաքապետ Հասրաթյանը նպատակ էր դրել քաղաքը դարձնել մայրաքաղաք շեշտելով, որ մայրաքաղաք կառուցելն ու ղեկավարելը ակադեմիա է: Քչերը գիտեն, որ Էրեբունի-Երևան 2750 առաջին տոնակատարությունը կապված է Գրիգոր Հասրաթյանի անվան հետ:

Գրիգոր Հասրաթյանի հուշաքար (Երևան)

Մեջբերումներ Գրիգոր Հասրաթյանից

«Ճարտարապետությունը մարդու դաստիարակության միջոց է, այո՛, դա այդպես է, մարդն, անշուշտ, առաջին գործոնն է շինարարության մեջ։ Ոչ թե՝ ինչ ենք կառուցում, այլ՝ ում համար ենք կառուցում։ Նրա հոգևոր աշխարհը, նրա վաղվա օրը` ահա թե ամենից առաջ ի՛նչ պիտի հոգանք մենք»

Մեջբերումներ Գրիգոր Հասրաթյանի մասին

Գրիգոր Հասրաթյանը նվիրված էր քաղաքին անմնացորդ, սիրում էր Երևանը և ապրում դրանով։ Քաղաքի ամեն մի անկյուն, ամեն մի պուրակ, թուփ, քար նա ճանաչում էր։
- Ջիմ Թորոսյան (Ճարտարապետ, ակադեմիկոս)

Ես շատ հպարտ եմ, որ Գրիգոր Հասրաթյանի ժամանակակիցն եմ։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Երևանը` որպես մայրաքաղաք, իր արտաքին տեսքով կայացավ հենց այն տարիներին, երբ քաղխորհգործկոմի նախագահը Գրիգոր Հասրաթյանն էր։
- Լավրենտի Բարսեղյան (Պատմական գիտությունների դոկտոր)

Անբասիրությունը նրա միակ թուլությունն էր։
- Անդրեյ Բիտով (Ռուս արձակագիր)

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի