Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Ավետիք Իսահակյանի նամակը Կովկասի հայոց hրատարակչական ընկերությանը

1913, հուլիսի 11, Կոլլոնժ

Հարգելի պարոններ.
Շնորհակալությամբ ստացել եմ «Պանի» հոնորարը լրիվ, սակայն գոնե մի նամակ չգրեցիք թարգմանության մասին:
Գրել էի նույնպես, որ նոր թարգմանական գործեր հանձնարարեք ինձ թարգմանելու. դրան էլ չպատասխանեցիք. չգիտեմ, ի՞նչ անեմ, որ հարկ համարեք պատասխանելու: Անշուշտ կարող էիք մի երկու տող գրել։
Ուրիշ բան չեմ կարող ենթադրել, - միայն ծուլություն։
Սրանով առաջարկում եմ հարգելի ընկերությանդ հետևյալը. - Բյուրգերի՝ «Բարոն Մյանխհաուզենի արկածները», գերմաներենից. համաշխարհային հոչակ ունի, իբրև հանճարեղ գործ փոքրերի ե մեծերի համար, կլինի մոտ 200 երես:
Անդերսենի հեքիաթները ամբողջ գերմաներենից, նույնպես կլինի մոտ 6 - 700 երես:
Սերվանտեսի. «Դոն Քիշոտ Լամանշեցի» ֆրանսերենից, մոտ 8 - 900 երես:
Այս երեք գործերն էլ մշտական արժեք կունենան հայ գրականության մեջ, Հ. Հ. Ընկերությանը, խոսք չկա, որ պատիվ կբերեն։
Եթե սրանցից մեկնումեկի վրա գոնե առայժմ համաձայնություն կարողանաք կայացնել, խնդրում եմ, ինձ անմիջապես հայտնեք, ոբ ձեռնարկեմ գործին: Պայմանների մասին էլ, հարկավ, կգրեք, սակայն այդ երկրորդականն է։
Եթե վերջին երկուսը կախված է նյութական, համեմատաբար մեծ գումարի հետ, աոաջինը, «Մյունխհաուզենը», ընկերության սովորական գրքերի շարքիցն է:

Հարգանքներով և բարևներով,
Ձեր՝ Ավետիք Իսահակյան

Աղբյուր՝ Isahakyanmuseum.am