Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Հակոբ Մելքումյան. Կենսագրություն

Հակոբ Արշակի Մելքումյան (ռուս.՝ Мелькумов Яков Аркадьевич, հունվարի 12, 1885, Խերխան, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 3, 1962, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար (1935)։ «Թուրքեստանցիներ» («Туркестанцы» (1960 г.)) գրքի հեղինակ։

Կենսագրություն

Բանակ է զորակոչվել 1907 թվականին, մասնակցել է Առաջին աշխարհամարտին։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է բոլշևիկների կողմը։ 1918 թվականի ամռանից եղել է 1-ին մոսկովյան հեծելազորային գնդի հրամանատար, որը մարտեր է մղել հարավային ուղղության վրա, 1919 թվականի վերջերից՝ 1-ին Տուրկեստանական դիվիզիայի 1-ին բրիգադայի հրամանատար։ Մասնակցել է Բուխարայի գրավմանը։ 1920-1923 թվականներին մասնակցել է բասմաչների խմբերի ոչնչացմանը։ 1921 փետրվարին նրա ղեկավարությամբ հեծելազորային բրիգադը գրավել է Դենաու և Յուրչի քաղաքները, ինչի համար նա արժանացել է Կարմիր Դրոշի շքանշանի։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թվականի ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։ 1924 թվականին նշանակվել է Թուրքեստանյան հեծելազորային բրիգադայի 8-րդ բաժնի հրամանատար։ 1924-1931 թվականներին նրա ղեկավարած ստորաբաժանումը ոչնչացրել է Տաջիկիստանում և Թուրքմենիայում բասմաչության մնացուկները։ 1934-1937 թվականներին զբաղեցրել է Միջինասիական ռազմական օկրուգի ղեկավարի օգնականի պաշտոնը։ 1937 թվականի հունիսին ձերբակալվել է։ «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկման։ 1954 թվականին ազատ է արձակվել և ռեաբիլիտացվել է։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի