Սուրբ Պաֆնուտի Բորովցու աղոթքը
Աղոթարան
Երկնային Ամենազոր Թագավո՛ր, աղերսում եմ Քեզ, Տե՛ր իմ Հիսուս Քրիստոս, ողորմած
եղի՛ր իմ նկատմամբ, որպեսզի հակառակորդի նենգությամբ հոգիս չորսվի, այլ թո՛ղ Քո
հրեշտակները դիմավորեն և անց կացնեն հոգիս մռայլ տանջարանների
նենգությունների միջով և նախապատրաստեն Քո գթության լույսն ընկալելուն: Քանզի,
Տե՛ր, ես գիտեմ, որ առանց Քո հովանավորության ոչ ոք չի կարող ազատվել չար
ոգիների որոգայթներից:
տանջարանների- (мытарство)- Մարդու հոգու հետմահու վիճակները, երբ դևերը ուզում են հրեշտակների
ձեռքից խլել նրան՝ վիճարկելով և գործած մեղքերը հիշեցնելով: Սբ. Գ. Նարեկացին իր «Մատյան
Ողբերգությունում» այն անվանում է «սոսկալի ճանապարհ»: