Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Հրդեհ

Հրդեհ, 1983 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական գունավոր ֆիլմ։

Սցենար

Ռուբենի տունը հրդեհի ճարակ է դառնում։ Համագյուղացիներն ամեն կերպ ձգտում են օգնել ուսուցչի համար նոր տուն կառուցելու գործին, սակայն պետական պաշտոնյանները տարբեր մեքենայությունների միջոցով հետաձգում են շինանյութի տրամադրումը։ Գյուղացիները պահեստից ուժով վերցնում են Ռուբենին հասանելիք ապրանքը։ Արդյունքում նրանցից մի քանիսը հայտնվում են բանտում։

Դերերում

Ռուբեն - Մհեր Մկրտչյան
Արմենակ - Հենրիկ Ալավերդյան
Դերենիկ - Արմեն Խոստիկյան
Պատվական - Վոլոդյա Գրիգորյան
կոլոտ Հովհաննես - Ռաֆայել Սարոյան
Հրանուշ - Վերջալույս Միրիջանյան
Արուսյակ - Լուսյա Հովհաննիսյան
Վարդան - Վասիլ Նազլուխանյան
Գոհար - Գոհար Խաչիկյան
քաղկոմի նախագահ - Կարեն Ջանգիրյան
պահակ - Գևորգ Գևորգյան
բուֆետապան - Խորեն Աբրահամյան
Լեոնարդ Սարկիսով
Արտյուշա Գյոդակյան

Նկարահանող անձնակազմ

Նկարիչ` Ռաֆայել Բաբայան
Ձայնային օպերատոր` Իրեն Օրդուխանյան
Նկարիչ դիմահարդար` Պ. Ասչյան
Զգեստների նկարիչ` Գ.Իսայան
Մոնտաժը` Ի.Միքայելյան
Խմբագիրներ`Վ.Մելիքսեթյան, Գ.Հախվերդյան
տնօրեն` Լերմոն Մուրադյան

Նկարահանումները կատարվել են Վանաձոր (Կիրովական քաղաքում`պահեստի տեսարանները և բուֆետ ճաշարանը): Կրկեսային ներկայացման տեսարանը նկարահանվել է Գյառգյառ (այժմ՝ Գարգառ) գյուղի ակումբում: Գյուղական տեսարանները նկարահանվել են Վանաձորի մերձակա Բազում, Լեռնապատ և այլ գյուղերում: Մասսայական տեսարաններում խաղում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի դերասանները` Միլիցիայի բաժանմունքի , Ռուբենի տան հրդեհի, Ռուբենի բարկացած ժամանակ տան հիմքերը քանդելու, հարսանիքի տեսարաններում: Մասնավորապես` Լենա Փաշինյան, Շամիրամ Տերտերյան, Ավետիս Օհանյան, Ալլա Հովհաննիսյան և ուրիշներ: