Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Մայրության պատրաստվող կնոջ աղոթքը

Ո՜վ Աստծո փառավորյալ Մայր, ողորմի՛ր ինձ` քո աղախնուն, և օգնության հասի՛ր ինձ իմ բոլոր տկարությունների ու վտանգների պահին, որոնց մեջ մանուկ են ծնում Եվայի բոլոր դուստրերը։

Ո՜վ Օրհնյալդ կանանց մեջ, հիշի՛ր, թե ինչպիսի ուրախությամբ ու սիրով էիր այցելության շտապում քո ազգական Եղիսաբեթին` իր հղիության ժամանակ, և ինչ սքանչելի եղավ քո այցը մոր ու մանկան համար։

Քո անսպառ բարեսիրությամբ նաև ինձ` նվաստ աղախնուս էլ պարգևի՛ր բարեհաջող որդեծնության շնորհը, որպեսզի այժմ սրտիս տակ հանգիստ գտած բալիկս, զգայություն առնելով, մանուկ Հովհաննեսի նման ուրախությամբ ու խայտալով ցնծա Փրկիչ Աստծով, Ով մեղավորներիս հանդեպ անսահման սիրուց մղված` չխորշեց մեզ պես մարդանալուց և Մանուկ լինելուց։

Այն անանց ուրախությունը, որով լցվեց կուսական սիրտդ` նորածին Քո Մանկանն ու Տիրոջը հայելիս, թող սփոփի նաև ինձ ու թեթևացնի ծննդաբերությանս ծանրությունը։

Իմ Փրկիչն ու Կյանքն աշխարհի, որ մարմին առավ և ծնվեց քեզանից, թող պահպանի ինձ հոգու ու մարմնի բոլոր վտանգներից, իսկ դեռ լույս աշխարհ չեկած մանկանս դասի Աստծո ընտրյալների մեջ։

Սևանի Աստվածամայր

Լսի՛ր խոնարհ աղաչանքներս, ո՜վ Երկնային Ամենասուրբ Թագուհի, և շնորհընկալ հայացքդ ուղղիր ինձ ու հովանի եղիր. թող ամոթով չմնա քո մեծ բարեգթությանն ապավինած հույսս։

Տիրոջ անունը բոլոր կրողների օգնական, ապաքինող բոլոր հիվանդություններից ու տկարություններից, թող ես էլ համոզվեմ, որ Դո՜ւ ես Մայր գթության, ու միշտ փառավորեմ քեզանից Ծնված Աստծո Որդուն և Աստծո Մայրությունդ, որ չի մերժում իրեն աղաչողներին ու ազատում է վշտերի և հիվանդությունների մեջ իրեն կանչողներին. ամեն։

Աղբյուր՝ Եկեղեցական հայրեր