Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Հայաստանի Առաջին Հանրապետություն 1918-1920

«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 55-րդ թողարկումը նվիրված է Հայաստանի Առաջին Հանրապետությանը: 1918թ մայիսի 28-ին Մայիսյան հերոսամարտերից հետո Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Ընդամենը երկու տարվա կյանք ունեցող անկախ պետությունը ձևավորեց կառավարություն, խորհրդարան, բացվեցին դպրոցներ, համալսարան: Բայց ժամանակներն այնքան էլ բարենպաստ չէին, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը ծանր էր: Մյուս կողմից էլ բոլշևիկների վարած քաղաքականությունը, հետո թուրքերի հարձակումը խանգարեցին Հայկական անկախ պետության գոյատևմանը: Սևրի պայմանագիրը այդպես էլ մնաց թղթի վրա, իսկ հայ-թուրքական պատերազմին հաջորդեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրի ստորագրումը: Հյուրն է պրոֆեսոր Արարատ Հակոբյանը: