Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Սիմեոն Սյունակյաց

Սիմեոն Սյունակյաց (ասորերեն՝ ܫܡܥܘܢ ܕܐܣܛܘܢܐ, հին հուն․՝ Συμεών ὁ Στυλίτης, 389, Սիս, Կիլիկիա - սեպտեմբերի 2, 459, Քալաթ Սիման, Սիրիա), Ընդհանրական Եկեղեցու նշակավոր սուրբ, քրիստոնեական վանականության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

Սիմեոն Սյունակյացն ինքն անձամբ ոչ մի աշխատանք չի գրել. մի շարք գիտնականներ հավանական են համարում, որ նա գրաճանաչ չի եղել։ Սիմեոն Սյունակյացի կյանքի և գործունեության վերաբերյալ կարևոր տեղեկություններ են հաղորդում մի շարք պատմական աղբյուրներ, որոնցից իր պարունակած կարևոր տեղեկություններով հատկապես աչքի է ընկնում դեռևս Սիմեոնի կենդանության օրոք Թեոդորետոս Կյուրացու կողմից գրված «Եկեղեցական պատմություն» աշխատությունը։ Սիմեոն Սյունակյացի կենսագրության մասին կարևոր տեղեկություններ են պարունակում նաև անհայտ հեղինակների կողմից ստեղծված նրա հունարեն և ասորերեն վարքերը, որոնք գրվել են սրբի վախճանից հետո։


Սիմեոն Սյունակյացի սյան մնացորդները

Սիմեոն Սյունակյացը ծնվել է 389 թվականին Կիլիկիայի Սիս բնակավայրում՝ հունախոս քրիստոնյա գյուղացու ընտանիքում։ Սկզբնական ժամանակ զբաղվել է հովվությամբ, սակայն մի անգամ եկեղեցում նա լսում է Ղուկասի Ավետարանի Զ, 21-26 հատվածը և որոշում իրեն ամբողջությամբ նվիրել Աստծուն։ Նա մտնում է վանք և մնում այնտեղ 10 տարի։ Սակայն վանքի կյանքը նրան չի բավարարում, և նա որոշում է իրեն նվիրել խիստ ճգնակեցության։ Դրա համար ընտրում է մի անմարդաբնակ վայր և այնտեղ կառուցում մի սյուն, որի վրա էլ սկսում է բնակվել և ըստ ավանդության այլևս երբեք չի լքում այն։ Նա վախճանվում է 459 թվականին։ Սիմեոնի մահից հետո նրա ճգնավայրը դառնում է քրիստոնեական կարևոր ուխտատեղի, որն այժմ գտնվում է ժամանակակից Սիրիայի հյուսիսում և կրում է Քալաթ Սիման անվանումը։

Աղբյուր՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ

Քալաթ Սիման