Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Հերանուշ Արշակյան. Հոգիներուն արցունքը

Երբոր աշնան կը թափթըփին
տերևնեը դեղին,
Ու անձրևները հովեն տարված,
օղին մեջ գա հած.
Սիրտըս թախծոտ, խորհիմ տրտում
այն աղջիկներում,
Որոնք կյանքի բուրաստանին
զերդ մտերուհին,
Գարնան անուշ օրերուն մեջ
շուտով կառնեն վերջ,
Ու իրենց կու՜յս հոգին կապույտ
դեպի երկինք ցուրտ
Կը բարձրանա հանդարտ` ամրան
ամպերում նման:
Նոճիներուն սև շուքին մոտ`
լքված, անծանոթ,
Անոնց մարմինը հողերուն
տակ մնա թաքուն.
Հիշատակնին ալ ծուխի պես
կը ցնդի անտես.
Ու մոռցունքի սև քողին տակ
կ'երթան վայրահակ:
Երբ աշունին ամպերն ի վար
անձրևն համրաբար,
Կաթիլ-կաթիլ կը թոթափի
դժգույն, անարփի,
Արցունքներն են անոնք անհուն
մեռած կույսերուն,
Որոնք իրենց մութ լքումին
ցավը կը հեղու՜ն...