Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աղոթք մեր Տեր Հիսուս Քրիստոսին վիրահատությունից առաջ

Տե՛ր Ամենակալ, Սուրբ Թագավո՛ր, որ պատժում ես, բայց չես մեռցնում, ընկնողին
բռնում ես և տապալվածին ոտքի կանգնեցնում, մարմնավոր մարդու վշտերը ամոքում,
աղերսում ենք Քեզ՝ մեր Աստծուն, Քո ողորմությամբ այցելի՛ր հիվանդ ծառայիդ (անունը),
ների՛ր նրա կամա և ակամա գործած ամենայն մեղք:
Ո՛վ, Տե՛ր, Քո ապաքինող զորությունն ի վերուստ՝ երկնքից առաքի՛ր՝ Քո ծառա բժիշկի
միտքն ու ձեռքը հաստատուն պահելու, որ բարեհաջող ի կատար ածի վիրահատությունը՝
ի կատարյալ բժշկություն Քո հիվանդ ծառայի (անունը), և ամենայն թշնամական
հարձակում հեռու վանվի նրանից: Հիվանդության մահճից վեր հանի՛ր նրան, և հոգով ու
մարմնով առողջ Քո Եկեղեցուն դարձրու՛՝ բարի գործեր ու Քո կամքը կատարող. ամեն:

Սույն աղոթքը հայտնի է նաև Բժշկության աղոթք անվամբ և երկրորդ պարբերությունում ունի հետևյալ
փոփոխությունը. Ո՛վ Տեր, Քո ապաքինող զորությունն ի վերուստ՝ երկնքից առաքի՛ր, հպվի՛ր նրա
մարմնին, ջերմը վանի՛ր, դադարեցրու՛ տառապանքները և բժշկի՛ր ամենայն ծածուկ տկարություն ու Քո
ծառայի (անունը) բժիշկը դարձի՛ր, վեր հանի՛ր նրան հիվանդության ու տառապանքի մահճից ողջ-առողջ և
Քո Եկեղեցուն դարձրո՛ւ՝ բարի գործեր ու Քո կամքը կատարող: Զի մեզ ողորմելու և փրկելու իշխանություն
ունես, Աստվա՛ծ մեր, և Քեզ ենք վերառաքում փառքը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և
հավիտյանս հավիտենից: