Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Սուրբ բարեպաշտ Իոան Կրոնշտադցու աղոթքներից

Տու՛ր ինձ, Տե՛ր, սիրել ամենայն մերձավորի, ինչպես՝ ինքս ինձ, միշտ և ոչ մի դեպքում
չչարանալ նրա վրա և չծառայել այդու սատանային:
Տու՛ր ինձ խաչը հանել ինքնասիրությունս, հպարտությունս, ագահությունս և
թերահավատությունս՝ այլ կրքերով հանդերձ:
Թո՛ղ մեր անունը լինի փոխադարձ սեր, մեր հավատն ու ապավինությունը` Տերը, որ
ամենայն ինչ է ամենքիս համար, թո՛ղ ոչ մի բանի համար հոգս ու անհանգստություն
չքաշենք, և միայն Դու լինես, Աստվա՛ծ մեր, մեր սրտերի միակ Աստվածը, և, բացի
Քեզանից, ուրիշ ոչինչ չլինի:
Թո՛ղ մեր միջև սիրո միություն հաստատվի, ինչպես վայել էլ է, և այն ամենն, ինչ
բաժանում է մեզ իրարից և հեռացնում սիրուց, թող արհամարհվի ինչպես ոտքի կոխան
փոշին. թո՛ղ լինի, թող լինի:
Եթե Աստված Ինքն Իրեն ընծայեց մեզ, եթե Նա մեր մեջ է, իսկ մենք՝ Նրա՝ ըստ Իր
անսուտ վկայության, ապա ի՞նչ չի պարգևի, ի՞նչ կխնայի, ինչի՞ց կզրկի, ինչու՞մ երես
կդարձնի:

Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի (Սաղմ. 22.1)
Արդ, խաղաղվելով խաղաղվի՛ր, անձն իմ, և, բացի սիրուց, ուրիշ ոչինչ մի՛ ճանաչիր:
Այս եմ պատվիրում, որ սիրեք միմյանց (Հովհ. 15.17):

Թող լինի - Գրաբ.՝ եղիցի, եբրայերենում՝ ամեն: Ծիսական այս փառատրությունը բառավերջում ծառայում
է որպես պատասխանի կամ համաձայնության հաստատում, իսկ խոսքի սկզբում ունի ճշմարտապես,
ստուգապես, ճշմարիտ իմաստները:
Արդ - Ուրեմն, ապա ուրեմն, այսպես ուրեմն: