Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Հովհաննես Գրիգորյան.Կենսագրություն

Հովհաննես Երվանդի Գրիգորյան (օգոստոսի 7, 1945, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2013, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։

Կենսագրություն

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին, Գյումրիում։ 1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Գրել և տպագրվել սկսել է դպրոցական տարիներից։ «Երգեր առանց երաժշտության» բանաստեղծությունների առաջին ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին։ Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Առանձին գրքերով թարգմանաբար լույս են տեսել Ռուսաստանում՝ «Չուղարկված նամակներ» (1985), Ֆրանսիայում՝ «Constitution» (2007), Իրանում՝ «Բոլորովին ուրիշ աշուն» (2009)։

Բանաստեղծական ժողովածուները

1975 - Երգեր առանց երաժշտության
1979 - Բոլորովին ուրիշ աշուն
1982 - Անձրև մի տխուր առիթով
1986 - Դանդաղ ժամեր
1992 - Հրեշտակներ մանկության երկնքից
1996 - Երկու ջրհեղեղի արանքում
2002 - Կես ժամանակ
2006 - Գիշերահավասար
2010 - Երբեք չմեռնես - ահա թե ինչ կասեմ քեզ

Մանկական բանաստեղծությունների ժողովածուները

1980 - Քո առաջին բառերը
1987 - Ամենա, ամենա Սոնան
Արձակ ժողովածուները
2004 - Մաեստրոն
2008 - Բաց դռների օր Մհերի քարայրում
2013 - Գերեզմանիա (վիպակ), Երևան, «Անտարես»

Մամուլ

Բանաստեղծություններ (Աշուն; «Թե ունենայի սեփական անապատ...», «Մենք հանդիպեցինք գետափին...», Լուսնահարները): «Գարուն», 1967, № 3, էջ 43-44։

Հրատարակումներն օտար լեզուներով

1985 - "Потерянные письма", Ռուսաստան
2007 - "Constitution, Ֆրանսիա

Կատարած թարգմանություններն իսպաներենից

1979 - Կարլոս Ֆուենտես, "Արտեմիո Կրուսի մահը"
1983 - Խուլիո Կորտասար, "Վիճակախաղ"
1999 - Խոսե Օրտեգա ի Գասետ, "Մշակույթի փիլիսոփայություն" էսսեների ժողովածու
2007 - Ֆեռնանդո դե Ռոխաս, "Սելեստինա"

Կատարած թարգմանությունները ռուսերենից

 

Նիկոլայ Տիխոնով, Կավ և կրակ (բանաստեղծություններ, պոեմներ, վիպակներ։ Մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1976, 251 էջ։
Օլեգ Շեստինսկի, Իմ Հայաստանը (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 162 էջ։
Քնար եղբայրության։ Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Հ. Գրիգորյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 164 էջ։

Մրցանակներ և պարգևներ

1975 - ՀԼԿԵՄ մրցանակի դափնեկիր
1987 - Ավետիք Իսահակյանի անվան գրական մրցանակ
1998 - Մովսես Խորենացու մեդալ
2002 - «Վահագն» մրցանակի դափնեկիր
2005 - Արցախի պետական մրցանակ
2011 - ՀՀ պետական մրցանակ