Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Ավետիք Իսահակյանի նամակը Հովհաննես Թումանյանին

1900, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, ՑՅՈՒՐԻԽ

Սիրելի Հովհաննես,
Եվրոպա հասնելուցս մի քանի օր հետո ես քեզ մի բաց նամակ գրեցի - տանդ հասցեով, որ այն ժամանակ հիշում էի թիվը, տունը, - բայց պատասխան չստացա. Դերենիկին մի քանի նամակ ևս գրել եմ, նույնպես պւստասխան չունիմ:
Հիմա խնդրում եմ, որ նամակս ստանալուն պես, ինձի պատասխանես:
Ինչպե՞ս է քեֆդ, ի՞նչ ես անում, ի՞նչ է անում Շանթը. ո՞ւր է Դերենիկը. (Աղբալյանին նամակ գրել եմ Մոսկվա). ի՞նչ հալի մեջ է Վերնատունը։ Ո՞նց է ընտանիքդ, բալեքըդ... Մինչև այժմ մի բան չհրատարակեցիր - «Դեպի անհունը», «Սինամ թագավորը»։ Ե՞րբ է հրատարակվելու «Մուրճը», իսկ «Տարազը» ի՞նչ է անում։
Թե իմ մասին կհարցնես, - քեֆս վատ է, տրամադրությունս միշտ մռայլ. հույս, ոգևորություն, եոանդ-բան՝ չկան մեջս, բայց քաշե-քաշ ապրում եմ, քաշե-քաշ պարապում:
Եղբայր, գերմարդիկ չենք, որ ասքան հարվածներ, տանջանքներ ուտելուց հետո՝ էլի զվարթ, աշխույժ լինենք... Բաներս բո՛շ է...
Ղ. Աղայանը, կարծեմ, հիմա Բաքվումն է, իսկ Դերենիկը ինչո՞վ է ապրում:
Սիրելի՛ս, գրի՛ր, գրի՛ր, տեսնենք ի՛նչ դուրս կուգա. ուզում եմ «Աղբյուր-Տարազին» բան ղրկել, բայց հավաս չկա. ծերացա՜նք, դեո չապրած... Կարո՛ղ ես ինձ հայտնել, թե Ե. Թոփչյանը Թիֆլիզո՞ւմն է հիմա, ի՞նչ է անում։ Արշասկ Ղազարյանի մասին կարո՞ղ ես գրել. ի սեր աստծու, ում նամակ եմ գրում՝ պատասխանում չեն` խո չե՞ն խռովել ինձնից, բայց խռովելու ի՞նչ տեղիք կա արդյոք, ախր ինչո՞ւ Դերենիկը չի գրում ինձ...
Էլ ի՞նչ գրեմ, - գրելու շա՜տ բան կա, բայց նամակագրության թելը պիտի պահել, որ մարդ սկսի բացվել, և գրե՛լ, գրե՛լ:
Սպասում եմ նամակիս պատասխանին:

Մնամ համբույրներով,
քո՝ Ավետիք Իսահակյան
Բարևներ բոլորին։
Հասցես` - Zurich (Швейцария) Sonnestrasse, N 4 IV, Avetik Isahakian.

Աղբյուր՝ Isahakyanmuseum.am