Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Գայանե Խաչատրյան. Կենսագրություն

Գայանե Լևոնի Խաչատրյան (նաև Խաչատուրյան, մայիսի 9, 1942, Թբիլիսի, Վրաստան - մայիսի 1, 2009, Թբիլիսի, Վրաստան), հայ նկարչուհի։

Կենսագրություն

Գայանե Լևոնի Խաչատրյանը ծնվել է 1942 թվականի մայիսի 9-ին Թբիլիսիում։ 1949-1955 թվականներին սովորել է Թբիլիսիի N 14 միջնակարգ օրիորդաց դպրոցում։ 1955-1959 թվականներին ուսումը շարունակել է N 101 միջնակարգ դպրոցում և զուգահեռաբար ընդունվել է Թբիլիսիի Յա. Նիկոլաձեի անվան գեղարվեստի ուսումնարանին կից գեղարվեստի դպրոց։ 1959-1960 թվականներին սովորել է աշխատավոր երիտասարդության հանրապետական հեռակա միջնակարգ դպրոցում (Թբիլիսի)։

Ստեղծագործել է հիմնականում կոմպոզիցիայի բնագավառում։

Գործերից են՝

«Նարնջե օրվա երթ», 1983 թ., ԺԱԹ
«Բակը՝ ջութակ», 1983 թ., ԺԱԹ
«Կառնավալ. Մուշտաիդ», 1983 թ., ԺԱԹ
Աշխատանքներից ցուցադրվել են մի շարք քաղաքներում՝ Փարիզում, Լիսաբոնում, Վենետիկում, Մոսկվայում, Երևանում («Ափսեի կլոր տարածությունը» ցուցահանդեսում, 2005) և այլուր)։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1971, 1947)։

Գործերից պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում՝ (Ֆեդերիկո Ֆելինիի և այլոց)։

Գայանե Խաչատրյանը մահացել է 2009 թվականի մայիսի 1-ին Թբիլիսիում։

Ֆիլմեր Գայանե Խաչատրյանի մասին

Գայանե Խաչատրյանի մասին «Հայֆիլմ» կինոստուդիայում երկու ֆիլմ է նկարահանվել.

1971 թվականին «Գայանե» (Յու. Երզնկյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մ. Սարյանի նախաբանով)։

1978 թվականին «Երկնագույն քամի, նշի բույրը» (Ռ. Գևորգյան)։

Ցուցահանդեսներ

Գերեզմանաքարը Խոջիվանքում

1967 թվականին Փարաջանովի աջակցությամբ տեղի ունեցավ Գայանե Խաչատրյանի առաջին ոչ պաշտոնական ցուցահանդեսը։ Ստորև ներկայացված են պաշտոնական ցուցահանդեսների տարեթվերը։

1968 թ. - «Կիրառական արվեստ» ամսագրի խմբագրություն, Մոսկվա
1970 թ. - Վրաստանի Ազգային պատկերասրահ, Թբիլիսի, խմբակային ցուցահանդես
1971 թ. - Նկարիչների տուն, Երևան
1972 թ. - Ա. Խորավայի անվան դերասանների տուն, Թբիլիսի
1972 թ. - Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան
1978 թ. - Գալուստ Գյուլբենկյան թանգարան, Լիսաբոն,Պորտուգալիա
1979 թ. - Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, Փարիզ-Լիոն-Մարսել
1979 թ. - Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, Բեյրութ
1987 թ. - «Հայկական մշակույթի օրեր», Վենետիկ
1995 թ. - «Հայաստանի ժամանակակից արվեստը Ֆրանսիայում», Փարիզ- անհատական ցուցահանդես
1995 թ. - «Հայաստանի ուղիները» Արդարադատության պալատ, Փարիզ
1996 թ. - Վրաստանի նկարիչների ցուցահանդեսը Հայաստանում, Հայաստանի ազգային պատկերասրահ
2001 թ. - «Նաշչոկինի տուն» ցուցասրահ, Մոսկվա- «Ես Գայանեն եմ Թիֆլիսից»
2009 թ. - «Գեղանկարչություն-կինո» Անդրեյ Տարկովսկի, Սերգեյ Փարաջանով, Գայանե Խաչատրյան-Ժամանակակից արվեստի պետական կենտրոն, Մոսկվա
2009 թ. - 53-րդ Համաշխարհային գեղարվեստական վենետիկյան բիեննալե, հայկական տաղավար, Վենետիկ
2010 թ. - «Ցուցահանդես նվիրված Գայանեի հիշատակին» Հայաստանի ազգային պատկերասրահ

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի