Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Կորնթացիներ 13:3)

Հայ Եկեղեցիներ

Տրդատ Գ-ի կնքումը Գրիգոր Լուսավորչի կողմից

Հայ Եկեղեցիներ հավաքական անվան տակ ընդգրկվում են երեք հայ ինքնավար կրոնական համայնքները՝ Հայ Առաքելական Եկեղեցին, Հայ Կաթողիկե Եկեղեցին և Հայ Ավետարանական Եկեղեցին։

Հայոց Եկեղեցու Ստեղծումը

Հայ Եկեղեցու առաջին հիմնադիրներն են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք կոչվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ։ Նրանց շիրիմները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի Արտազի (Մակու) և Աղբակի (Պաշքալե) վանքերում։

Բոլոր քրիստոնյա եկեղեցիները համամիտ են Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասին եղած հայոց ավանդությանը և անվարան ընդունում են թե՛ նրա առաքելական շրջանը և թե՛ Հայաստանում քարոզելն ու այնտեղ մարտիրոսված լինելը։ Իսկ Սուրբ Թադեոս առաքյալի մասին ավանդությունները տարբերվում են։ Սուրբ Թադեոս Դիդիմոս (երկվորյակ) առաքյալի՝ Սուրբ Թովմաս առաքյալի եղբոր, Եդեսիա և այնտեղից Արտազ գնալու մասին հայոց ավանդությունը ծանոթ չէ Հույներին ու Լատիններին, իսկ ասորական ավանդությունը չի ընդունում նրա՝ Եդեսիայից Արտազ անցնելը։ Համաձայն հայոց ավանդության Հայաստանում ավետարանական քարոզչության սկիզբը վերագրվում է Սուրբ Հուդա Թադեոս առաքյալին ևս, որը նաև Ղեբեոս էր կոչվում։ Այս ավանդությունը, որի հետ համաձայնվում են նաև Հույն ու Լատին եկեղեցիները, բավական է հաստատելու համար Հայ Եկեղեցու ավանդության վավերականությունը։

Առաքելական ծագումը, որը յուրաքանչյուր քրիստոնեական եկեղեցուց որպես պայման է պահանջում հաստատելու համար Քրիստոսի՝ Եկեղեցու Երկնավոր Հիմնադրի հետ միավորված ու կապակցված լինելը, երկու տեսակ է։ Մեկը ուղղակի ծագումն է, երբ որևէ եկեղեցի անուղղակիորեն առաքյալներից մեկի քարոզությամբ է սկիզբ առել, և մյուսը անուղղակի սկսելն է, երբ ծագումն առաջ է եկել առաքյալների հաստատած մի ուրիշ եկեղեցու միջնորդությամբ։ Ըստ այժմ Հայոց Եկեղեցին ուղղակի առաքելական ծագում ունի։

Ժամանակագրությունը, սովորաբար, Սուրբ Թադեոս առաքյալի քարոզությանը ութը տարվա շրջան է վերագրում (35-43 թթ.), իսկ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալին՝ տասնվեց տարվա (44-60 թթ.)։

Հայ Առաքելական Եկեղեցի

Հիմնադրվել է 301 թ. Տրդատ Երրորդ թագավորի կողմից և Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ։

Հայ Կաթողիկե Եկեղեցի

Հիմնադրվել է 1742 թ. Հռոմի Պապ Բենեդիկտ XIV-ի կողմից և Աբրահամ Արծվյանի առաջնորդությամբ։

Հայ Ավետարանական Եկեղեցի

Հիմնադրվել է 1 հուլիս 1846 թ.Կոստանդնուպոլսում