Այսպէս է ասում Տէրը. «Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք» (Իմաստ. Սողոմոնի 6:9-10)

Հայկական կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր՝ Հակոբ Հովնաթանյան

17-18-րդ դարերում Հայաստանի արվեստը հիմնականում կապված է եղել Հովնաթանյանների տոհմի գեղարվեստական ստեղծագործության հետ: Նրանց գործունեության մեջ վառ կերպով դրսևորվել են այն հատկանիշները, որոնք բնորոշ են այդ ժամանակի ազգային գեղանկարչությանը:

Հովնաթանյանների տոհմի նախահայրն էր Նաղաշ Հովնաթանը (1661-1721) բազմակողմանի զարգացած մարդ. որդիներն էին Հակոբը (ավագ), Հարությունը և թոռը` Հովնաթան Հովնաթանյանը: Նրանց գործունեությունը տևեց է մի ամբողջ հարյուրամյակ, իսկ հետագայում երկու սերունդների` Մկրտումի և իր որդիների` Հակոբի ու Աղաթոնի գործունեությունը հասնում է մինչև 19-րդ դարի 80-ական թվականները:

Խիստ նշանակալից է Հակոբ Հովնաթանյան կրտսերի (1806-1881թթ.), դերը հայ գեղանկարչության զարգացման գործում, մասնավորապես դիմանկարչության ժանրում: Հակոբ Հովնաթանյանը մուտք գործեց հայ կերպարվեստ որպես դիմանկարի ժանրի մեծ վարպետ և աշխարհիկ թեմայի հիմնադիրներից մեկը,

Նա աշխատել է Թիֆլիսում 1830-1880 թվականներին: Նրա դիմանկարների շարքը իր ժամանակի ոգու և մթնոլորտի լավագույն վկայությունն է: Դրանք ընդգծում են պատկերվածների անհատականությունը, նրանց սոցիալական դիրքը. դրանցում արտահայտվել է նկարչի եզակի գեղանկարչական ձիրքը, դրանք աչքի են ընկնում դետալների մանրակրկիտ ու նրբաճաշակ մշակումով: Այդ ամենն ապահովել է հայկական գեղանկարի պատմության մեջ Հովնաթանյանի տեղը որպես դիմանկարի ժանրի հիմնադրի:

Անանյանի դիմանկարը (1840-50-ական թթ.)

Անհայտ երիտասարդի դիմանկար

Անհայտ սպայի դիմանկար

Բարոն Գ. Վ. Ռոզենի դիմանկարը

Եկատերինա Դավիդովնա Ռոտինովա-Գուրգենբեկյանի դիմանկարը

Նատալյա Թեումյանի դիմանկարը

Նկարչի կնոջ դիմանկարը

Նազելի Օրբելյանի դիմանկարը

Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը

Երիտասարդ Ակիմյանի դիմանկարը

Բեկնազարյան վարդապետի դիմանկարը

Գրիգոր քահանա Իզմիրյան

Ֆոմա Օսիպովիչ Փիրադյանի դիմանկարը

Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու դիմանկարը

ջրկիր

քարտաշ

փայտահատը

սուրճ հրամցնողը

լվացք անողը

Աղբյուր՝ Panorama.am