Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աղոթք ընտանիքի համար

Ո՛վ Ամենաօրհնյալ Տիրուհի, Քո հովանու ներքո պահի՛ր ընտանիքս: Ամուսնուս ու մեր
երեխաների սրտերում խաղաղություն ու սեր հաստատի՛ր և ամենայն բարու նկատմամբ
հոժարություն: Թույլ չտա՛ս, որ ընտանիքիցս որևէ մեկը անապաշխար մնա մինչև ծանր
բաժանումն ու հրաժեշտը, մինչև անբուժելի հիվանդություններն ու հյուծանքը, մինչև
վաղաժամ ու հանկարծական մահը:
Իսկ մեր տունն ու նրանում բնակվող մեզ բոլորիս պահպանի՛ր հրո ճարակից, գողերի
հարձակումից, ամենայն չար պատուհասից, զանազան սարսափներից ու
սատանայական պատրանքներից:
Եվ թո՛ղ մենք միասնաբար ու առանձնաբար, անթաքույց ու ծածուկ փառաբանենք Քո
սուրբ անունը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

* * *

Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, Քո
Կենարար Խաչի զորությամբ օրհնի՛ր իմ զավակին:

Հյուծանք - Կենսական ուժերի ծայրահեղ թուլացում, հալումաշություն, զառամախտ՝ թուլացում
ֆիզիկական, հոգեկան և մտավոր առումով ծերանալու հետևանքով, հիվանդություն: