Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Սուրբ բարեպաշտ Իոան Կրոնշտադցու աղոթքներից

Տա՛ր ինձ, Տե՛ր, ի քաղցր գերություն Քո Սուրբ Հոգու, և թո՛ղ, ինչպես տաք հողմերի
հոսանքները, խոսքերս բխեն ի փառս Քո և ի փրկություն արարածներիդ: Օժտի՛ր ինձ այս
քաղցր ու զորեղ մղումով մագաղաթի վրա ազատ շարադրել հոգևոր տեսությունների 4 ու
զգացմունքների լրիվությունը: Լեզուս թող լինի «որպես գրիչ արագագիր դպրի» (Սաղմ.
44.1)՝ Սուրբ Հոգու:
Տե՛ր, ահավասիկ ես Քո անոթն եմ, լցրու՛ ինձ Քո Սուրբ Հոգու ընծաներով, առանց Քեզ
ես ամենայն բարիքից թափուր 5 եմ կամ, ավելի ճիշտ, լի եմ ամենայն մեղքով:
Տե՛ր, ահավասիկ ես Քո նավն եմ, բարձի՛ր ինձ բարի գործերի բեռով:
Տե՛ր, ահավասիկ Քո գանձանակը, լցրու՛ այն ոչ թե արծաթասիրության ու հաճույքների
պատրանքով, այլ սիրով առ Քեզ և առ մարդը՝ Քո շնչավոր պատկերը: