«Մտքեր՝ սիրոյ և սրբութեան մասին». Հ. Պետրոս Եսայան
Կարևոր խոսք
Սէր տուողը և այդ կրակը մեր մէջ վառողը հանդիսանում է Սուրբ Հոգին և Նրա կնիքը մեր մէջ:
Սէրը աստուածային պարգև է
Յովհաննէսի Աւետարանի 15-րդ գլխում Յիսուս ասում է. «Եթէ ինձ սիրում էք, կպահէք իմ պատուիրանները» (Յվհ. 14,15):
Այո, եթէ սիրում էք, ապա ամեն ինչ կանէք ձեր սիրելիի համար: Ըստ էութեան, միայն այդ դէպքում դա կլինի ուրախութիւն, այլ ոչ թէ՝ բեռ: Նշանակում է, որ կեանքի գաղտնիքը, ըստ Տիրոջ պատուիրանի, որի մասին մենք խորհրդածեցինք նախորդ տեքստում, դա սէրն է Յիսուսի հանդէպ:
Սէրն է հիմնաւորում և որոշում ամէն ինչ:
Սէր տուողը և այդ կրակը մեր մէջ վառողը հանդիսանում է Սուրբ Հոգին և Նրա կնիքը մեր մէջ:
Իհարկէ, մեզ համար նեցուկ է դառնում այն, որ Աստուած սիրում է մեզ անսահման ու անվերապահօրէն, բայց նաև մեղքի ու դրա կործանարար հետևանքների պատճառով մենք յաճախ ենթարկւում ենք թուլութեան, իսկ յետոյ յուսահատութեան մէջ ենք ընկնում:
Սուրբ Հոգին է սիրոյ յաղթանակի առհաւատչեան մեր մէջ: Նա հեռացնում է խոչընդոտներն ու բուժում վէրքերը, որոնք առաջացել են մեղքի ու արատի պատճառով: Նա մեզ բարձրացնում է մի ժայռ, որն անհասանելի է մեզ համար (Սղմ. 60, 3):
Այն ամենը, ինչն անհնար է մեզ համար, հնարաւոր է Նրա համար:
Ուստի կարևոր է ցանկանալ սիրել, ձգտել սիրոյ, պայքարել սիրոյ համար, աղոտել սիրոյ համար Սուրբ Հոգուն, ինչպես աղօթում է Եկեղեցին. «Արի՛, Սուրբ Հոգի և վառիր Քո սիրոյ կրակը մեր մէջ»:
Այո՛, սէրը պարգև է, սակայն տրւում է նրանց, ովքեր փափագում և խնդրում են այն:
«Ինձ իբրև կնիք դի՛ր քո սրտի վրայ, իբրև մատանի դի՛ր քո աջ ձեռքին, քանզի հզօր է սէրը՝ մահուան պէս… (Երգ Երգոց 8,6)»:
Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան
Առաջնորդական Փոխանորդ Ռուսաստանի Կաթողիկէ Հայոց,
Մոսկուայի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ
Աղբյուր՝ Vaticannews.va
04/06/2020