Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Ես սարեն կուգայի

Լրիվ տարբերակը ըստ «Հազար ու մի խաղի»

Ես սարեն կուգայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռըդ ծոցըդ տարար,
Ա՜խ արիր, լացիր:

Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ:

Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր.
Քո հրեղեն արցունքով
Ինձի հալեցիր:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ...

Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերև:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ...

Թե ինձ չէիր առնի,
Ինչո՞ւ սիրեցիր.
Մի բուռ կըրակ եղար,
Սիրտըս էրեցիր:
Վա՜յ, վա՜յ, վա՜յ...

Կատարվող համառոտ տարբերակ

Ես սարէն կու գայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռդ ծոցդ տարար,
Ա՜խ, արիր, լացիր:

Վա’յ, վա’յ, վա’յ, վառւում եմ,
Վա’յ, վա’յ, վա’յ, հալւում եմ,
Հալւում, վառւում եմ:

Ես մի պինդ պաղ էի,
Դու մըրմուռ լացիր,
Քո հրեղէն արցունքով
Ինձ հալեցիր:
Վա’յ, վա’յ, վա’յ…

Ես սարեն կուգայի, հայկական ժողովրդական երգ, պահպանվել է Կոմիտասի մշակմամբ։ Երգը առաջին անգամ հիշատակվել է Կոմիտաս վարդապետի և իր ընկերոջ՝ Մանուկ Աբեղյանի 1903 թվականին խմբագրած «Հազար ու մի խաղ» ժողովածուում, որը հրատակվել է ժողովածուի առաջին հիսուն երգերի կազմում 1904 թվականին, որտեղ միայն տեքստերն են եղել։ 1911 թվականին Կոմիտասի երգերի ձեռագիր ժողովածում տրված է եղել երգի միայն վերջին տակտը։

Երգը բազմաթիվ անգամ կատարվել է, հայտնի են Արմենակ Տեր-Աբրահամյանի, Տաթևիկ Սազանդարյանի, Լիլիթ Պիպոյանի կատարումները։

Աղբյուր՝ ՎԻՔԻՊԵԴԻԱ

Կատարում՝ Տաթևիկ Սազանդարյանի