Այսպէս է ասում Տէրը. «Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ» (Կորնթացիներ 13:3)

Հակոբ Կարապենց. Կենսագրություն

Հակոբ Կարապենց (1925, օգոստոսի 9, Թավրիզ, Պարսկաստան - 1994, հոկտեմբերի 20, Բոստոն), հայ արձակագիր։

Կենսագրություն

Հակոբ Կարապենցը ծնվել է Պարսկաստանի Թավրիզ քաղաքում։ Ավարտել է Թեհրանի Սեն Լուի ֆրանսիական քոլեջը և Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը։ 1944 թվականին եղել է Թեհրանի Հայ Պատանեկան մշակութային միության հիմնադիրներից, 1946 թվականին վերանվանվել է Հայ Երիտասարդական մշակութային միություն, 1950 թվականին ՝ «Հայ Մշակութային Արարատ Միություն»՝ ընդարձակվելով և աճելով վերանվանվել է «Հայ Մշակութային Արարատ Կազմակերպություն»։ 1947-1949 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի, 1950-1952 թվականներին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում։

Մասնագիտացել է լրագրության մեջ՝ երկրորդ մասնագիտություն ընտրելով հոգեբանությունը։ 1951-1953 թվականներին Կալիֆոռնիայում բնակվելուց հետո, տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ մեկ տարի դասավանդել է Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում։ 1954-1979 թվականներին աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում։

1995 թվականին Երևանի քաղաքային խորհրդի մարտի 27-ի թիվ 643 որոշմամբ Երևանի թիվ 6 հիմնական դպրոցն անվանակոչվել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Կարապենցի անունով։

Երկեր

Անծանօթ հոգիներ, Վաշինգտոն, 1970 թ., 384 էջ
Կարթագենի դուստրը (վէպ), Վաշինգտոն, 1972 թ., 220 էջ
Նոր աշխարհի հին սերմնացանները (հայոց տարագրութեան պատմութիւնից), Վաշինգտոն, 1975 թ., 272 էջ
Միջնարար (պատմուածքներ), Նիւ Եորք, 1981 թ., 284 էջ
Ադամի գիրքը (վէպ), Նիւ Եորք, 1983 թ., 256 էջ
Ամերիկեան շուրջպար (պատմուածքներ), Նիւ Եորք, 1986 թ., 252 էջ
Անկատար եւ այլ պատմուածքներ, Նիւ Եորք, 1987 թ., 252 էջ
Երկու աշխարհ (գրական փորձագրութիւններ), Մասաչուսեթս, 1992 թ., 403 էջ
Մի մարդ ու մի երկիր եւ այլ պատմուածքներ, Ուոթրթաուն, 1994 թ., 257 էջ
Երկեր, գիրք 1. Պատմվածքներ, Երևան, 1995 թ., 504 էջ
Երկեր, գիրք 2, Երևան, 1995 թ.
Պատմվածքներ, Երևան, 2008 թ., 244 էջ
Մտորումներ (հոդուածներու ժողովածու), Արլինգտոն, 2009 թ., 264 էջ
Ադամի գիրքը (վեպ), Երևան, 2012 թ., 224 էջ

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Արարման խորհուրդը» հաղորդաշարի