Սուրբ Սիլուան Աֆոնցու աղոթքներից
Աղոթարան
Ո՛վ Տեր, ուսուցանի՛ր մեզ Քո Սուրբ Հոգով լինել հնազանդ ու սակավապետ: Տու՛ր մեզ
Ադամի ապաշխարության ոգին և արցունքներ՝ գործած մեղքերի համար: Տու՛ր մեզ, Տե՛ր,
հավիտյանս հավիտենից բարեբանել Քեզ ու գոհանալ: Դու մեզ Քո մաքրամաքուր
Մարմինն ու Արյունը պարգևեցիր, որ հավերժ ապրենք Քեզ հետ, և լինենք այնտեղ, ուր
Դու ես, ու տեսնենք փառքը Քո:
Սակավապետ - Քիչ պահանջներ ունեցող, ժուժկալ, զուսպ:
Բարեբանել - Աստծուն փառաբանել, օրհնել, օրհնաբանել, գոհաբանել: