Այսպէս է ասում Տէրը. «մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի» (Ղուկասի 12:4)

Համր վկան

Համր վկան, 1980 թվականին «Երևան» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։

Ֆիլմը պատմում է մի հանցագործության մասին, որ ի վերջո բացահայտվում է երիտասարդ խուզարկուի հնարամտության շնորհիվ։

Սյուժե

Ոստիկանությունում նամակ է ստացվում երիտասարդ մի կնոջ անհետացման մասին։ Կնոջ մայրն իր նամակում կասկած է հայտնել, թե իր դստերը սպանել է ամուսինը։ Ոստիկանության երիտասարդ աշխատակից կապիտան Դանիելյանը ձեռնամուխ է լինում խճճված այդ գործի բացահայտմանը։ Հետաքննության ընթացքում պարզվում են մի շարք հանգամանքներ, և Դանիելյանը բացահայտում է խոշոր կողոպուտի կազմակերպիչներին։

Դերերում

Աշոտ Ադամյան
Գրիգոր Մելիք-Ավագյան
Շահում Ղազարյան
Ազատ Գասպարյան