Նվիրյալ անձեր. Դավիթ Հալաջյան
ՏեսադարանԴավիթ Հալաջյանը ծնվել է 1962-ին Երևանում: Երաժշտական կրթությունն ստացել է Հայաստանում: Այնուհետև կատարելագործվել է Շվեյցարիայում: Ապրում և ստեղծագործում է Ցյուրիխում: Հեղինակ է Missa de Lumine մեսայի, կանտատների, ջութակի կոնցերտի, երկու լարային կվարտետի, նվագախմբային, կամերային և վոկալ գործերի, ինչպես և էլեկտրոնային երաժշտության: Հալաջյանի ստեղծագործությունները հնչում են բազմաթիվ երկրների բեմերից և ռադիոկայաններից, ինչպես նաև հրատարակվում Շվեյցարիայի Mühlirad Verlag հրատարակչությունում:
Տեսանյութը Շողակաթ հեռուտաընկերության։