Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Սուրբ բարեպաշտ Իոան Կրոնշտադցու աղոթքներն ու ուսուցումները

Ինչպես աղոթել հպարտների ու անհնազադների համար

Տե՛ր, ուսուցանի՛ր դիվային հպարտության մեջ ընկած Քո ծառային լինել հեզ ու
խոնարհ, և հալածի՛ր նրա սրտի խավարն ու թոթափի՛ր սատանայական

ամբարտավանության բեռը:

Ինչպես աղոթել չարասիրտների համար

Տե՛ր, Քո շնորհով բարերարի՛ր Քո այս ծառային (անունը):

Ինչպես աղոթել որկրամոլների համար

Տե՛ր, մեր քաղցր Կերակո՛ւր՝ երբեք չապականվող, այլ հավիտենապես կենսավե՛տ,
սրբագործի՛ր Քո այս ծառային (անունը) շատակերության արատից՝ ամենայն մարմին
արարողիդ Հոգուդ խորթ, և շնորհի՛ր նրան ճանաչելու Քո հոգևոր կենդանարար
կերակուրի քաղցրությունը, որ է Քո Մարմինն ու Արյունը և սուրբ, կենդանի և գործուն Քո
խոսքը:

(Այս կրքից կործանվում են ավելի շատ մարդիկ, քան ծխախոտից, հարբեցողությունից
և թմրադեղամոլությունից միասին վերցրած: Առանց Եկեղեցու անհնար է հաղթել այս
կրքերը):

Հեզությունը բարկացկոտության, իսկ խոնարհությունը հպարտության՝ գոռոզության՝
ամբարտավանության հակոտնյաներն են:
Կենսավետ - Կյանքով լեցուն, կենսալից: