Այսպէս է ասում Տէրը. «Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը» (Առակներ 10:6)

Շուշանիկ Կուրղինյան. Այդ ես եմ անհաղթ

Դիմանկար «Շուշանիկ Կուրղինյան»
Հեղինակ՝ Հակոբյան Խորեն

Այդ ես եմ անհաղթ, հսկում ձեզ վրա երգով հոգեթով.
Այդ ես եմ անքուն ձեզ բախտ երազում մայրական գթով.
Ղողանջս վայրագ հնչում է արագ
Ձեզ համար կյանքի, ով խորթ զավակներ,
Որ ծախված օրով ապրուստ կը մուրաք
Ու չեն չորանում տանջանքիդ ակներ։
Ղողանջս հնչուն հնչում է արագ
Ձեր անփառք կյանքի հզոր շռինդով -
Միշտ ոլորտացող պայքարին պապակ
Անհագ վրեժի և ոխի խինդով։
Այդ ես եմ կայտառ ու ըմբոստ հոգով՝ ձեզ հետ մնացի,
Այդ ես ձեր սիրուն թողի մեղեդիս նուրբ ու կանացի․․․

1908