Առնեղի վանք
Եկեղեցին հայկականԳեղարքունիքի մարզում, Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին տարածված է մարզկենտրոն Գավառ համայնքը: Նրա թաղամասերից մեկը՝ Հացառատը ժամանակին առանձին գյուղ է եղել: Շուրջ 3000 տարվա հարուստ կենսագրություն ունեցող համայնքը հնում կոչվել է Առնեղի: 1961 թվականին, Հացառատը ընդգրկվել է Կամո, այժմ Գավառ քաղաքի կազմի մեջ և դարձել համանուն թաղամաս:
Տեղացիները հայտնի են իրենց մարդասիրությամբ, հյուրասիրությամբ և ստեղծարար աշխատանքով: Նրանք սրբորեն պահում ու պահպանում են պապերից ժառանգած երկու հրաշագեղ աղոթատները՝ Ս. Աստվածածինն ու Ս. Գր. Լուսավորիչը:
Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության, «Ոչ միայն հացիվ» հաղոդաշարի